Նախատոնական գնումների ժամանակ պոլիէթիլենային տոպրակները փրկություն են, պակաս օգտակար չեն նաև կյանքի այլ իրավիճակներում, չէ՞ որ ամուր են, չեն թրջվում, թեթև են, քիչ տեղ են զբաղեցնում, բայց… իսկական աղետ են Երկիր մոլորակի համար:
Մեզ հայտնի պոլիէթիլենային տոպրակն առաջին անգամ թողարկվել է ԱՄՆ-ում 1957 թվականին: Այն նախատեսված էր հացի, սենդվիչների, մրգերի և բանջարեղենի փաթեթավորման համար:
Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրանց քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Հենց այս մասին է Zuck&Berg գովազդային ընկերության և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի համատեղ արշավը՝ «Ցույց պլաստիկի դեմ» կամ, ինչպես ընկերության ներսում են կատակում՝ «Zuck պլաստիկի դեմ»: Պլաստիկ տոպրակների օգտակարության և պատճառված վնասի մասին պատմող տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Հայաստանում: Մարդկանց և պոլիէթիլենային տոպրակների կարճատև ընկերության և վերջիններիս՝ 52 հա տարածք զբաղեցնող Նուբարաշենի աղբավայրում հայտնվելու մասին պատմող տեսահոլովակն արդեն իսկ ունի շուրջ 300,000 դիտում Facebook սոցիալական ցանցում:
Ամբողջությամբ՝ panarmenian.net