Ընդունված բան է. երկրների ղեկավարները Ամանորին շնորհավորանքներով և ուղերձներով են հանդես գալիս: Հետաքրքիր է՝ արդյո՞ք վաղուց է այդպես: Vnews-ը կանդրադառնա նախագահների ամանորյա շնորհավորանքների պատմությանն ու կառանձնացնի դրանցից ամենատպավորիչները:
Շնորհավորում է նախագահը
Նախագահների ամանորյա շնորհավորանքների պատմությանը շուրջ 80 տարվա պատմություն ունի: Առաջին միապետը, որն իր խոսքն է ուղղել ժողովրդին 1932 թվականի Սուրբ Ծննդյան գիշերը բրիտանական թագավոր Գեորգ 5րդ.-ն էր: 1939-ին այդ տեսակ ուղերձները դարձան ավանդական:
Ելիզավետա 2րդ.-ի առաջին ամանորյա ուղերձը հեռարձակվել է 1952 թվականին ռադիոով, իսկ 1957-ին՝ հեռուստատեսությամբ: Իսկ պատմության առաջին տեսահեռարձակմամբ շնորհավորանքը եթեր է գնացել Գերմանիաում 1952 թվականին: Խորհրդային մարդիկ առաջին անգամ առաջին անգամ ամանորյա ուղերձ լսեցին 1935 թվականին, 1946 թվականին ավանդույթն ընդհատվեց, և վերականգնվեց միայն 1954 թվականին: Ի դեպ, Ելցինն առաջինն է եղել, ով հայտնվել է հեռուստաեթերում՝ մի բաժակ շամպայն ձեռքին:
1971 թվականին Բրեժնևն առաջին անգամ հանդես էր գալիս ամանորյա ուղերձով, և կարդում էր այն թղթից:
ֆրանսիա. սիրով
Ֆրանսիացիների ամանորյա ուղերձը սովորաբար տևում է շուրջ 5 րոպե, նրանք ներկայացնում են անցնող տարվա ձեռքբերումներն ու խոսում գալիք տարվա անելիքների մասին: Ֆրանսիացիներն իրեն շնորհավորանքներում ջերմ են, մեղմ, սիրալիր ու տոնական:
Հայաստան…
Մենք նույնպես ֆրանսիացիներից հետ չենք մնում արված գործերի ու պլանների մասին խոսելու հարցում. տարիներ շարունակ հենց այսպիսին է եղել մեր երկրի առաջնորդների ամանորյա ուղերձը: 2019 թվականին այդ ամենին ավելացավ Նիկոլ Փաշինյանի ջերմ ընտանեկան նախաբանը:
Ամբողջությամբ՝ vnews.am