Փորձեք կռահել, թե ինչ կապ կարող է լինել ուղեբեռների պահոցներով զբաղվող «Լագ Լոքերս» ընկերության և Ալպինիզմի ու լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի միջև։ Հեշտ հարց է, մինչդեռ պատասխանը դժվար է գտնել։ Առաջին հայացքից նրանք ընդհանուր ոչինչ չունեն, բայց քիչ ավելի խորը պարզաբանումն ամեն բան հստակեցնում է։ Նրանք մի շատ կարևոր ընդհանուր բան ունեն։ Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում մարդիկ թեթևացնում են իրենց ծանր բեռը՝ բառիս բուն իմաստով։ Ալպինիզմի ու լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի ու «Լագ Լոքերս» ուղեբեռների պահոցներով զբաղվող ընկերության հիմնադիր Արտակ Մեղրոյանի միջև տարաձայնություններ չեն լինում։ Ընդհանուր գործ ունեն, որը սիրով են անում։ Հարցնում եք ինչպե՞ս։ Փորձում եմ պատասխանել։ Այսպես…
Պատկերացնենք ես զբոսաշրջիկ եմ։ Հարցնում եմ … որտե՞ղ թողնեմ իմ ուղեբեռը։ Ու՞մ պիտի հանձնեմ այն։ Փոքրիկ շրջայց ենք անում։ Տղաները ցույց են տալիս մի սենյակ, որտեղ կողք-կողքի դրված են տարբեր չափերի ճամպրուկներ։ Զբոսաշրջիկները գիտեն, որ ցանկացած ժամի կարող են վերցնել իրենց ուղեբեռը, երբեմն` նաև գիշերը։
Ամեն ինչ շատ պարզ է և հասկանալի։ Դժվար է հավատալ, բայց տղաներն աշխատում են առանց արկղերի, բանալիների և փակ դռների։ Պարզվում է միայն վստահությունը բավական է։ «Բարև ձեզ, այո դուք ճիշտ հասցեով եք եկել։ Մենք կթեթևացնենք ձեր ծանր բեռը»։ Ահա այսպես, գրեթե ամեն օր այս նախադասություններն ասում և լսում են մարդիկ, որոնք առաջին անգամ են իրար տեսնում։ Եվ չնայած դրան, որքան էլ զարմանալի է իրար վստահում են, ի դեպ, աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերը՝ նույնպես։
Իսկ ամենահետաքրքիրը, ըստ Սուրեն Դանիելյանի, այն է, որ կանոնակարգի համաձայն բեռը պիտի փաթեթավորվի, կնքվի, բայց զբոսաշրջիկները չեն պահանջում այդ անել, որովհետև համակարգն է ծանոթ ու վստահելի՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Այն այդ վտահությունն ունի։ Մեզ վստահում են։
Ամբողջությամբ՝ armradio.am