Հայաստան ավելի շատ գալիս են, քան գնում. Փաշինյանին թվերն ուրախացրել են
Advertisement 1000 x 90

Հայաստան ավելի շատ գալիս են, քան գնում. Փաշինյանին թվերն ուրախացրել են

Հայաստան ավելի շատ գալիս են, քան գնում։ Facebook սոցիալական ցանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվյալներ է հրապարակել` ընդգծելով, որ 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավելի մարդ:

Ըստ Փաշինյանի ներկայացրած տվյալների` 2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:

2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

«Նշեմ նաև, որ 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին»,–գրել է Փաշինյանը, ապա եզրահանգել, որ ի տարբերություն վերջին երկար տարիների, թե 2018, թե 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել: