Իմանալով, որ ռուսական բանակն ազատագրել է Կարսը, Ալոյանները որոշել են Վրաստանի տարածքով վերադառնալ հայրենի քաղաք։ Սակայն, ինչպես ասում է Ալոյանը, «Լենինն ամեն ինչ փչացրել է»․ 1921թ-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են Մոսկվայի պայմանագիրը, որի հետևանքով Կարսի տարածքն ու Սուրմալուն անցել են թուրքերին։
Սերգեյ Ալոյանի նախնիները ստիպված են եղել հաստատվել այնտեղ, որտեղ այդ ժամանակ հասել էին՝ Վրաստանի Բաթում քաղաք։ Այստեղ նրանք տուն են կառուցել, և Ալոյանների մի քանի սերունդներ ապրել են այդ նավահանգստային քաղաքում։
«Երբ դու ամեն օր արթնանում ես ծովի ափին, սկսում ես տարբերել կապույտի երանգները և հստակ հասկանալ, որ ցերեկը ծովն ուրիշ կապույտ է, երեկոյան՝ բոլորովին այլ։ Բարդ է ծովից բացի ուրիշ բանի մասին մտածել», – պատմում է Ալոյանը։
Ալոյանի մոտ ծովի հանդեպ սերը ծնվել է ոչ միայն ալիքների հաճելի աղմուկից և լազուրի երանգներից, այլ նաև հորեղբոր և զարմիկի շնորհիվ, որոնք նավաստի են եղել։ Նավի վրա 38 տարվա ծառայության ընթացքում Սերգեյ Ալոյանը ստացել է նավապետի ավագ օգնականի կոչում։ Դա նշանակում է, որ նա իր հեղինակությամբ երկրորդ մարդն է նավի վրա և գիտի ամբողջ թիմի` նավաստու, բոցմանի, չորրորդ, երրորդ, երկրորդ օգնականների և մյուսների աշխատանքի նրբությունները։
Այժմ Ալոյանը պայմանագիր ունի «Բերնարդ Շուլտ» կրյուինգային ընկերության հետ, որը նավաստիներ է հավաքագրում։ Նավաստին շոգենավի վրա անցկացնում է չորս ամիս, որը մոլորակի տարբեր կետեր քիմիա է տեղափոխում, հաջորդ չորս ամիսն Ալոյանը հանգստանում է Երևանում, որտեղ ապրում են նրա կինն ու երեխաները։
«Մի քանի տարի առաջ Բաթումում ճգնաժամ եղավ, մշտական էլեկտրաէներգիա չկար։ Իսկ աղջիկս այդ ժամանակ պետք է դպրոց գնար։ Ես ու կինս որոշեցինք, որ նա և աղջիկս կտեղափոխվեն Երևան՝ զոքանչիս մոտ։ Ես գրանցված եմ Բաթումում, այնտեղ են իմ համադասարանցիները, ընկերները, ես պետք է ծով դուրս գալուց առաջ Բաթումում լինեմ բժշկական հանձնաժողով անցնելու համար։ Իսկ ընտանիքս և հարազատներս (Ալոյանի պապի եղբայրը Բաթումում չի մնացել, այլ տեղափոխվել է Երևան) ապրում են Երևանում։ Թեև ցամաքում երկու տուն ունեմ, միևնույն է, կարծում եմ, որ իսկական տունը նավն է», – ասում է Ալոյանը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am