Հայաստանի Հանրապետությունը երջանկության ինդեքսով աշխարհի 46 երկրների շարքում 7-րդն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունցը, ներկայացնելով իրենց կողմից իրականացված հարցումների համադրությունն աշխարհի 46 երկրում իրականացված նույն հարցման պատասխանների հետ:
Հարցումների համաձայն` Հայաստանից առավել երջանիկ երկրներն են Կոլումբիան, Ինդոնեզիան, էկվադորը, Ղազախստանը, Նիգերիան և Ֆիլիպինները:
Հետազոտությունն աշխարհի 46 երկրում իրականացնում է «GALLUP International association»-ը՝ իր գործընկեր կազմակերպությունների միջոցով: ՀՀ-ում ընտրանքի քանակը կազմել է 1517, հարցումներն իրականացվել են և՛ Երևանում, և՛ մարզերում՝ մարզկենտրոններ, գյուղեր:
Կից՝ ֆիլմ Հայաստանի մասին՝ օտարի աչքերով: