Զբոսաշրջության կոմիտեի հրավերով Հայաստանում է գտնվում НТВ հեռուստաընկերության Поедем, поедим! հայտնի հաղորդաշարի նկարահանող խումբը հայտնի հաղորդավար Ջոն Ուորոնի գլխավորությամբ։
Երկու օրերի ընթացքում Ջոնը Մկրտիչ Արզումանյանի հետ մասնակցեց Ղափամայի պատրաստմանը, Սեդրակ Մամուլյանի հետ մոտիկից ծանոթացավ հայկական ավանդական խոհանոցին, խոհարար Լուսինե Հովհաննիսյանի հետ փորձեց պատրաստել հայկական համեղ շարոց։
Նկարահանումների ընթացքում Ջոնն ու իր թիմը շրջագայելու են Հայաստանի տեսարժան վայրերով` հայկական հարուստ մշակույթն ու ավանդույթները ներկայացնելով հանդիսատեսին։