Տեսարժան վայրերի ցանկում, որոնք առավելագույնս հիասթափեցրել են զբոսաշրջիկներին, ներառվել են Փարիզի Էյֆելյան աշտարակը, Ստամբուլի Կապույտ մզկիթը և Ղրիմի «Ծիծեռնակի բույն» հուշարձանը, հայտնում է Aviasales ծառայությունը:
Այսպիսով, ավելի քան 17 հազար առցանց օգտատերեր մասնակցել են ավիաընկերության հարցմանը և նշել են, որ նրանց ամենաշատը դուր չի եկել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղակայված Էյֆելյան աշտարակը:
Հարցման մասնակիցները քննադատել են ահռելի հերթերը և զբոսաշրջիկների կուտակումները:
19%-ը դժգոհ է Ստամբուլի Կապույտ մզկիթից: Ըստ նրանց, դա ամենևին էլ կապույտ չէ, շատ մարդիկ կան և տհաճ հոտ է գալիս:
Զբոսաշրջիկները հիասթափված են նաև «Ծիծեռնակի բույն» հուշարձանից: Այցելուները նշել է, որ այն լավ տեսք ունի միայն լուսանկարներում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը