15 աֆորիզմներ Ֆրիդրիխ Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» գրքից
Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (1844-1900թթ.): Ականավոր գերմանացի մտածող: Նա ստեղծել է իր սեփական փիլիսոփայական համակարգը, որում կասկածի տակ է դրել եվրոպական հասարակության մեջ արմատավորված բարոյական, կրոնական, մշակութային և հասարակական-քաղաքական հարաբերությունների չափանիշերը: Նրա արվեստի մեջ կենտրոնական տեղը զբաղեցնում է «Այսպես խոսեց Զրադաշտը» գիրքը, որի մեջ հեղինակը բացահայտում է Գերմարդու սկզբունքը: Այս աշխատությունը հսկայական ազդեցություն ունեցավ վերջին 150 տարիների համաշխարհային գրականության ու փիլիսոփայական մտքի վրա: Եվ այսպես`
Մարդն ամենադաժան գազանն է:
Ավելի լավ է ոչինչ չիմանալ, քան շատ բան իմանալ, բայց կիսով չափ: Ավելի լավ է ռիսկի դիմելու գնով հիմար լինել, քան իմաստուն` ուրիշի կարծիքների հիման վրա:
Մարդու հետ տեղի է ունենում նույն բանը, ինչ ծառի հետ: Որքան շատ է նա ձգտում դեպի վեր, դեպի լույսը, այնքան նրա արմատները խորն են մխրճվում հողի մեջ, դեպի ներքև, մութն ու խորությունը, այն է` դեպ չարիքը:
Որոշ մարդկանց կյանքը չի ստացվում. թունավոր որդը կրծում է նրանց սիրտը: Ու նրանք հաստատ ամեն ջանք գործ կդնեն, որ գոնե մահն իրենց կյանքում հաջողություն ունենա:
Մեր կյանքի մեծագույն իրադարձությունները ոչ թե աղմկոտ, այլ մեր ամենախաղաղ ժամերն են:
Սիրեք ձեր մերձավորին, ինչպես ձեզ կսիրեք, սակայն ամենից առաջ եղեք այնպիսին, ովքեր իրենք իրենց են սիրում:
Դուք սիրում եք ձեր բարի գործերը, ինչպես մայրն է սիրում իր երեխային: Բայց ե՞րբ եք դուք լսել, որ մայրն իր սիրո համար վարձ պահանջի:
Մեկը գնում է իր մերձավորի մոտ, որովհետև նա ինքն իրեն է փնտրում, իսկ մյուսը` որովհետև կուզեր կորցնել ինքն իրեն:
Նա, ով գովում է, ձև է անում, թե արժանին է մատուցում, սակայն իրականում նա ավելի շատ է ուզում ստանալ:
Երկուսով մարդը կարող է ավելի միայնակ զգալ իրեն, քան միայնակ ինքն իր հետ:
Պետք է սովորել չնկատել ինքդ քեզ, որպեսզի շատ բան տեսնես:
Նա, ում խանդի կրակն է պարուրում, ի վերջո, կարիճի նման, իր խայթն ուղղում է հենց իր ուղղությամբ:
Ճշմարտությունն ինձ ասում է` մարդիկ հավասար չեն: Եվ նրանք չպետք է հավասար լինեն:
Մարդը կենդանիների ու Գերմարդու միջև գցված պարան է. դա պարան է անդունդի վրա:
Եկեղեցին պետության ձև է, ընդ որում, ամենասուտ ձևը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը