Իռլանդիա: Ի՞նչ մտքեր ունեք այս երկրի հետ կապված: Guinness, ամրոցներ, օվկիանոս, ժայռեր: Իռլանդիան իսկապես տպավորիչ պատմություն ունի: Եվ շատ պատմական տեսարժան վայրեր մինչ օրս գոյատևել են: Lifehacker-ը ներկայացնում է Իռլանդիա այցելելու 9 պատճառ:
- Դուբլինի ամրոց
Այս ամրոցը ստեղծվել է Դուբլինի ապահովության պահպանման համար: Այնուհետև այն դարձել է թագավորի նստավայրը, այնուհետև՝ անգլիական թագի կառավարիչների նստավայրը: Ժամանակին ամրոցում տեղակայված են եղել խորհրդարանը և դատարանները: Այսօր այն կառավարության շենք է:
- Նյուգրեյնջ
Նյուգրեյնջը մեր մոլորակի ամենակուլտային կառույցներից մեկն է: Այն կառուցված է հողից, քարից, անտառից և կավից մ․թ․ա․ 3100թ․-ին:
- Սուրբ Պատրիկի տաճար
Դուբլինում և Իռլանդիայում ամենամեծ տաճարը Սուրբ Պատրիկի տաճարն է: Ժամանակին այն ղեկավարում էր հայտնի փիլիսոփա, գրող և բանաստեղծ Ջոնաթան Սվիֆթը: Առաջին հիշատակումը տեղի է ունենում 1191 թվականին:
- Guinness գարեջրի գործարանը
Guinness-ը աշխարհի ամենահայտնի գարեջրերից մեկն է: Այս գարեջուրը Իռլանդիայի խորհրդանիշն է: Դուք հնարավորություն ունեք միաժամանակ այցելել թանգարան և գարեջրի գործարան:
- Դուբլինի ասեղ
Լույսի հուշարձանը կամ Դուբլինի ասեղը պողպատե հուշարձան է, որը պատրաստված է ասեղի ձևով: Այս հուշարձանի բարձրությունը 120 մետր է: Ավելի վաղ այս վայրում գտնվում էր ծովակալ Նելսոնի հուշարձանը: Բայց այն պայթեցրել են Իռլանդիայի հանրապետական բանակի զինյալները:
- Դուբլինի Phoenix Park–ը
Աշխարհի խոշորագույն քաղաքային այգիներից մեկը Դուբլինի Phoenix Park-ն է: Այս այգու տարածքում դուք կարող եք տեսնել հարյուրավոր եղջերուների, դղյակ և կենդանաբանական այգի:
- Մոհերի ժայռերը
Իռլանդիայի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկը Մոհերի ժայռերն են: Դրանց բարձրությունը 200 մ է, իսկ երկարությունը՝ 8 կմ:
- Բունրաթի ամրոց
Բունրաթի ամրոցը եզակի կառույց է: Դրանում պահպանվել է 500 տարի առաջվա կահավորանքը:
- Հիշողությունների այգի
Այս այգում կա հուշարձան՝ ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր զոհվել են իռլանդացի ազգի ազատության համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը