Երևանի հատուկ գծանշված տարածքներում ժամանակավորապես կթույլատրվի զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Երևանի որոշ հրապարակներում ժամանակավոր կթույլատրվի զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը
| Դիտվել է`
«2019 և 2020 թթ․ ընթացքում Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվել էր տրանսպորտային միջոցների կայանումը։ Նախկինում, նշված հատվածներում, ի թիվս այլ մեքենաների, կայանում կամ կանգառ էին կատարում նաև զբոսաշրջային ավտոբուսները: Մինչև դաշտը կարգավորող իրավական ակտերի վերջնական ընդունումը, ընթացիկ տարվա մարտի 6-ից Սախարովի և Հանրապետության հրապարակներում (ԱԳՆ-ի նախկին շենքի հարակից տարածք) զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը ժամանակավորապես կթույլատրվի միայն հատուկ գծանշված տարածքներում: Շահումյան հրապարակի հատուկ գծանշված տարածքում կթույլատրվի միայն զբոսաշրջային ավտոբուսների կանգառը, սակայն ոչ կայանումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ