-Պարոն Բաղդասարյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու և դրա փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու հարցը, քանի որ նախորդ տարի պետական բվյուջեից եկամտահարկի վերադարձի մեխանիզմով վճարումները կազմել է 7.8 մլրդ դրամ: Ինչպե՞ս կգնահատեք մի ծրագրի փոխանակումը մյուսով, դա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա ոլորտի վրա:
-Արձանագրենք, որ ՀՀ-ում պետական պաշտոնյայի պատասխանատվության ինստիտուտը չի գործում, թերի է: Այն ֆինանսական փորձագետները, որոնք որոշումների կայացման մեջ մեծ դեր ունեն, պատասխանատու պաշտոնյաները ոչ մի կարգի պատասխանատվություն չեն կրում իրենց մտքերի փայլուն առաջարկների հետևանքով, միայն պետության առաջին, երկրորդ դեմքերի վրա է այդ ամբողջ ծանրությունն ընկնում: Մենք նախկինում էլ ունեցել ենք շքեղության հարկ ավտոմեքենաների համար. այսինքն՝ դա ենթադրում էր, որ պետք է շքեղ մեքենա վարողների հարկը կրկնակի ավելացնել: Արդյունքում այն դարձավ 62 տոկոս: Կատարվեց այն, որ 400 ավտոմեքենա տարեկան ներմուծման պայմաններում ցուցանիշը կտրուկ նվազեց՝ դառնալով 40՝ տասը անգամ ցուցանիշն իջավ, պետությունը 2-3 տարվա մեջ տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս կրեց, այն դեպքում, երբ հաշվարկվել էր, որ լրացուցիչ եկամուտներ կլինեն: Պետությունը կրեց տասնյակ միլիոն դոլարների վնաս և ոչ մի պատասխանատվություն չկրեց, ուղղակի 4 տարի հետո հաջորդ կառավարությունը չեղարկեց այդ հարկը և ամեն ինչ նորից կարգավորվեց: Այս օրինակը բերեցի, որովհետև խնդիրը նույնն է: Եկամտահարկի վերադարձի ծրագիրը դադարեցնելը բերելու է ծանր հեևանքների: Եթե այդ օրենքը հաստատվեց, ընդունվեց, ապա 2019 թվականի շինարարության 8 տոկոսանոց աճի փոխարեն մյուս տարի այս ժամանակահատվածի համար արձանագրելու ենք 0.4 տոկոս աճ, այն էլ՝ նկարչության տեսքով: Նշված 7.8 մլրդ դրամի ռեսուրսը այլ նպատակների ծառայեցնելու, սոցիալական բնակարանաշինության մեջ ուղղորդելու այդ գաղափարը բացարձակ ֆիասկո է ապրելու, ձախողվելու է, որովհետև, եթե վնասի մակարդակով ճիշտ հաշվարկենք, կարող է ոչ թե 8 մլրդ տնտեսեն, այլ 45 մլրդ վնաս կրեն՝ ծավալի անկման դեպքում: Ծավալի անկմամբ մի շարք ոլորտներ շղթայական անկում կապրեն, դա բնակարանային ոլորտն է, կառուցապատման ոլորտը, շինանյութերի իրացումը կնվազի ու այս բոլորը հարկվող են: Իրենց շրջանառության միջոցների անկումը բերելու է փոխկապակցված վնասի մակարդակի հաշվարկման:
Ամբողջությամբ՝ tert.am