Forbes ամսագիրը, հիմնվելով զբոսաշրջության ոլորտի փորձագետների կարծիքների վրա, կազմել է 17 ամենագեղեցիկ քաղաքների ցանկը, ուր կարելի է մեկնել գարնանը: Ցանկում ընդգրկված է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին:
««Գերմանիայից և Հունաստանից դեպի Գյումրի բյուջետային ավիաուղիների նոր թռիչքների մեկնարկով Հայաստանի երկրորդ քաղաքը վերջապես հայտնվել է ուշադրության կենտրոնում և այլևս չի ասոցացվում միայն 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետ: Գարունը Գյումրի այցելելու համար ֆանտաստիկ ժամանակ է»,-գրում է ամսագիրը և տեղեկացնում, որ քաղաքում տեղակայված են ժամանակակից սրճարաններ, թեմատիկ խանութներ, մշակութային յուրահատուկ վայրեր, այստեղ են բնակվում նաև ամենահումորով գյումրեցիները: Forbes-ը խորհուրդ է տալիս Գյումրիում անպայման փորձել պանրխաշ, թեյեր, այցելել տիկնիկային թատրոն, ինչպես նաև տեղացիների ձեռքով պատրաստված հուշանվերներ գնել HayAr Jewellery խանութից, որտեղ բոլոր աքսեսուարները պատրաստված են Արտակ Թադևոսյանի կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am