Air Cairo–ն ժամանակավորապես դադարեցրել է չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ
Advertisement 1000 x 90

Air Cairo–ն ժամանակավորապես դադարեցրել է չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ

COVID19 վիրուսի կանխարգելման և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Air Cairo ավիաընկերությունն ստիպված է դադարեցնել իր կանոնավոր չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ միչև ս․թ․ ապրիլի 19-ը։ Այս մասին մարտի 16–ին, հայտարարել է «Անռիվա–Տուր» տուրօպերատորը։

«Հաշվի առնելով Եգիպտոսի Կառավարության որոշումը փակել օդային տարածքը մարտի 19-ից 31-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը և Air Cairo ավիաընկերությունը որոշում են կայացրել հավելյալ թռիչքով 19․03․20-ին դեպի ՀՀ տեղափոխել այն ուղևորներին, որոնք մեկնել են Air Cairo ավիաընկերությամբ։

Նշենք, որ ս․թ․ մարտի 22-ից ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում ըստ նախատեսված չվացուցակի թռիչքների հետաձգման համար ավիաընկերությունը բոլոր տուրիստական կազմակերպություններին և ուղևորներին ընձեռել է «բաց ամսաթվով» նոր ամրագրումներ կատարելու հնարավորություն /ս․թ․ դեկտեմբերի 20-ը ներառյալ/ ավիաընկերությանը փաստացի վճարված գումարի սահմաններում։

news.am