Աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով բազում երկրներ ու տրանսպորտային ընկերություններ սահմանափակում են ավիահաղորդակցությունը։ Հայաստանի ուղղությամբ ծրագրած չվերթերի մեծ մասն արդեն չեղարկվել է։
Ներյայացնենք մարտի 20-ին դեպի Երևան ու Երևանից իրականացվող չվերթերի չվացուցակը։
Ընդհանուր առմամբ վեց ինքնաթիռ վայրէջք կկատարի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Երեք ինքնաթիռ կժամանի Մոսկվայից («Աերոֆլոտ»), մեկը Եկատերինբուրգից («Ուրալյան ավիաուղիներ»), մեկը՝ Շարժայից («Air Arabia») մյուսն էլ` Թբիլիսիից («Արմենիա»)։
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը Երևան-Մոսկվա չորս չվերթ կիրականացնի։ «Ուրալը» մեկ չվերթ կիրականացնի դեպի Եկատերինբուրգ։ Իսկ «Air Arabia»-ն ու «Արմենիան» համապատասխանաբար մեկական չվերթ կիրականացնեն Շարժա ու Թբիլիսի։
Շիրակի օդանավակայանը ոչ մի չվերթ չի իրականացնելու․ «Պոբեդա» (ներառված է «Աերոֆլոտի» խմբում) լոուքոսթերը մարտի 19-ից դադարեցնում է չվերթերը դեպի Գյումրի, քանի որ արտակարգ դրության ռեժիմը սահմանափակում է ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան։
Նշենք, որ մարտի 19–ի ժամը 14։00–ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 122 դեպք։ Մեկ մարդ արդեն բուժվել է։ Մարտի 16–ից ապրիլի 14-ը երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ։