Կենսագրություն՝ համառոտ
Երվանդ Քոչար – հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից: Ծնվել է 1899 թ. հունիսի 15-ին Թիֆլիսում: 1918թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թթ. սովորել է նկարչության դպրոցում, 1918թ.-ին՝ Մոսկովյան Ազատ գեղարվեստական արվեստների վերջին կուրսում։ 1919թ. ավարտելով ուսումը՝ վերադարձել է Թիֆլիս, նկարչություն է դասավանդել տեղի հայկական դպրոցներում, բացել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1921թ. դասավանդել է Թիֆլիսի բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում։ 1922թ. Քոչարը մեկնել է արտասահման, եղել Կ.Պոլսում, Վենետիկում, ուր ստեղծած մի քանի դիմաքանդակների համար արժանացել է արծաթե մեդալի։ 1936թ. վերադարձել է հայրենիք, ընդունվել Հայաստանի նկարիչների միության շարքերը և մասնակցել տեղական ու միութենական ցուցահանդեսների։ 1944-1945թթ. նկարչություն է դասավանդել Երևանի թատերական և պոլիտեխնիկական ինստիտուտներում։
Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր։ Որոշիչ դրական դեր ունեցավ խրուշչովյան «ձնհալը»։ Այս տարիներին են ստեղծվել «Էքստազը» (1960 թվական), «Պատերազմի արհավիրքը» (1962 թվական), «Զվարթնոցի արծիվը» (1955 թվական), «Կիբեռնետիկայի մուսան» (1972 թվական), «Վարդան Մամիկոնյանը» (1972 թվական), «Սասունցի Դավիթը» (1959 թվական) և այլ մեծարժեք ստեղծագործություններ:
Երվանդ Քոչարը մահացել է 1979 թվականին Երևանում։
Ամենահայտնի գործերը
Վարդան Մամիկոնյան, կոփածո պղինձ, 1975 թ.
Կիբեռնետիկայի մուսան, կոփածո պղինձ, 1972 թ.
Սասունցի Դավիթ, կոփածո պղինձ, 1959 թ.
Մելամաղձություն, Գիպս, 1959թ.
Բիբլիական Դավիթ, Գիպս, 1953թ.