Առնոս, 3550 մ
Լեռնագագաթ և լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոսի արևելյան հատվածում, Մոկս և Շատախ գավառների սահմանագլխին։ Խեթական աղբյուրներում հիշատակվում է Առնուշա ձևով։
Ըստ ավանդության՝ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը լողացել է և վերջինս էլ իր անունը իբր ստացել է Նոյի «Առ Նոյս» արտահայտությունից։ Գագաթը հարթված է, որտեղ նշմարվում են հին ամրոցի և սրբավայրերի մնացորդներ