Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է այսօր՝ ապրիլի 28-ին Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքի ուղևորների ցանկը:
Դեսպանատան գրառման մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
կից ձեր ուշադրությանն ենք ներկայացնում SkyUp ընկերության ապրիլի 28-ի ժամը 15։00-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։
Նախապես գրանցված անձանցից մի քանիսը տարբեր պատճառներով հրաժարվել են մեկնել։ Ինքնաթիռում կա ազատ 7 տեղ։
Խնդրում ենք ստուգել ձեր տվյալների առկայությունը ցուցակում, իսկ ովքեր չեն արձանագրվել, խնդրում ենք շտապ հաղորդագրություն ուղարկել դեսպանության FB էջին կամ զանգել մեզ թեժ գծով +380733737447»: