Եգիպտոսում օտարերկրյա զբոսաշրջիկներին մոտ ապագայում չեն սպասում
Advertisement 1000 x 90

Եգիպտոսում օտարերկրյա զբոսաշրջիկներին մոտ ապագայում չեն սպասում

Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խալեդ ալ-Անանին հայտարարել է, որ միջազգային զբոսաշրջությունը մոտ ապագայում Եգիպտոս չի վերադառնա:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա պարզաբանել է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների Եգիպտոս վերադարձը կախված է ոչ միայն Եգիպտոսում, այլև այն երկրներում առկա իրավիճակից, որտեղ բնակվում են:

Անանիի խոսքով՝ տարբեր պետությունների ներկայացուցիչներ հետաքրքրվել են, թե արդյոք հնարավո՞ր է, որ Եգիպտոսը զբոսաշրջությունը բացի հունիսին: Նախարարը նշել է, որ կառավարությունը դա կդիտարկի այն ժամանակ, երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կհստակեցվի: Նրա խոսքով՝ ճանապարհորդները, հավանաբար ստիպված կլինեն ապացուցել, որ վարակված չեն: Դրանից բացի, հնարավոր է զբոսաշրջիկների շրջանում տարիքային սահմանափակում մտցվի, օրինակ, մինչև 48 տարեկանը:

Նախարարը տեղեկացրել է, որ մինչև հունիս հյուրանոցներն աշխատելու են միայն տեղացիների համար: