Իռլանդիայի Դոնեգոլը գլխավորել է աշխարհի ամենահետաքրքրական վայրերի ցուցակը
Advertisement 1000 x 90

Իռլանդիայի Դոնեգոլը գլխավորել է աշխարհի ամենահետաքրքրական վայրերի ցուցակը

Իռլանդիայի հյուսիսի Դոնեգոլի կոմսությունը ճանաչվել է 2017 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքրական վայրը: Այս վայրն առաջին հորիզոնականն է զբաղեցրել National Geographic Traveller հանդեսի ճանապարհորդների համար գրավիչ ուղղությունների նոր ցուցակում, տեղեկացնում է BBC -ին:

Ինչպես ընդգծել է հանդեսը, Դոնեգոլի կոմսությունը, որը հռչակված է իր խիստ կտրված ափային գիծ ունեցող գեղատեսիլ ծովեզերքով, անհայտ երկրի տպավորություն է թողնում:

National Geographic Traveller-ի ցուցակում երկրորդ տեղում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն, երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Հելսինկին: Հաջորդ տեղերում են Գրենլանդիան, Պերուն և Դանիայի Օրհուսը: Ընդամենը հանդեսի ցուցակում 17 ուղղություններ են: