Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վրացի դեսպաններին հանձնարարել է երկիրը ներկայացնել աշխարհին որպես անվտանգ և գրավիչ զբոսաշրջային երկիր:
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր Գիորգի Գախարիան տեսակոնֆերանսի ձևաչափով զրուցել է մոտ վրացի շուրջ 70 դիվանագետների հետ, որոնք ներկայացնում են երկիրն արտերկրում:
«Բոլորի հետ զրուցեցինք, որպեսզի Վրաստանը դառնա առաջին երկրներից մեկը, որը կկարողանա հյուրեր ընդունել: Շատերի հետ մենք երկկողմ համաձայնագիր պետք է ստորագրենք «մաքուր միջանցքներ» ստեղծելու համար: Կարծում եմ՝ առաջինը կլինի Իսրայելը: Լավ հարաբերություններ ունենք Ավստրիայի, Մերձբալթյան երկրների, Հունաստանի հետ:
Յուրաքանչյուր դեսպան վաղվանից կունենա Զբոսաշրջության համաշխարհային գործակալության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համատեղ կազմած հրահանգները և վաղվանից կսկսի աշխատել՝ հայտարարելով, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կարող է հյուրեր ընդունել և կառավարել ռիսկերը»,- հայտարարել է Գախարիան: