Սերգեյ Սազոնովը եղել է Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարը 1910-1916 թթ.-ին և փաստացի ներկայացրել է ցարական կառավարության հավաքական դիրքորոշումը՝ մասնավորապես, Հայկական հարցի լուծման վերաբերյալ:
1912 թ. ունեցած ելույթներից մեկի ժամանակ նա հետևյալ տեսակետն է հնչեցրել. «Ավելի շահավետ է աջակցել Կովկասի թաթարներին (ներկայումս՝ ադրբեջանցիներ), քան երկրամասի տնտեսությունն օր-օրի վերահսկող հայերին: Առաջինները դեռ երկար չեն մտածի պետություն ունենալու մասին, մինչդեռ հայերի մեջ այսօր էլ չի մարել Հայաստան ստեղծելու անլուրջ և վտանգավոր գաղափարը»:
1-րդ աշխարհամարտի սկզբից ի վեր Կովկասյան ճակատում ցար Նիկոլայ 2-րդը խաբեությամբ ներքաշեց հայերին Ռուսական կայսրության համար զուտ ծավալապաշտական նպատակներ հետապնդող պատերազմին՝ սին խոստումներ տալով լայն ինքնավարություն տրամադրել Արևմտյան Հայաստանին: Պատերազմի հետևանքները ողբերգական եղան արևտահայության համար:
Արդեն 1916 թվականին Սերգեյ Սազոնովն ասում էր. «Ինչ վերաբերում է հայերին լայն ինքնավարություն տալուն, ապա պետք չէ մոռանալ, որ մեր զորքերի կողմից թուրքերից գրավված հողերում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել: Թուրքերի պատժիչ միջոցներից հետո՝ թվական հարաբերությունն ավելի է փոխվել ի վնաս հայերի, որոնք ներկայումս հազիվ թե կազմեն այդ տարածքի բնակչության 25 տոկոսը: Այս պայմաններում հայերի ինքնավարությունն իրապես անարդար հետեւանք կունենա, և չի կարելի թույլ տալ, որ նրանք ստրկացնեն մեծամասնություն կազմող մահմեդականներին»:
Սա ասում էր Ռուսական կայրության արտգործնախարարը՝ անմիջապես Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի այլ տարածքներում հայերի ցեղասպանությունից հետո և երբ դեռ Դեր-Զորի համակենտրոնացման ճամբարներում շարունակում էին մահանալ իրենց հայրենի օջախներից տեղահանված հարյուր հազարավոր հայեր:
ՀԵԿ – Հայաստանի Եվրոպական կուսակցություն