Մալդիվները կբացի սահմանները զբոսաշրջիկների համար հուլիսի 15-ից: Այս մասին հայտնում է ВВС-ն:
Նշվում է, որ միջազգային զբոսաշրջիկների ժամանումը կողջունվի: Նրանք ստիպված չեն լինի անցնել COVID-19 թեստավորում:
Հանգստավայրերում կպահպանվեն անվտանգության և հիգիենայի բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Մալդիվները փակվել էին 2020-ի մարտին՝ փորձելով դադարեցնել կորոնավիրուսի տարածումը: Մոտ 340 հազար բնակչություն ունեցող պետությունում հունիսի 24-ի դրությամբ գրանցվել է COVID-19 վարակի 2.238 դեպք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը