«1922 թվական, Զմյուռնիա: Թուրքական զորքերը ներխուժելով քաղաք՝ սրի են մատնում խաղաղ քրիտոնյաներին: Նրանք ավերում, թալանում եւ ոչնչացնում են հայկական, հունական եկեղեցիներն ու թաղամասերը, իսկ փրկվածների նավերը թշնամու կողմից ջրասույզ են արվում: Քրիստոնյաներից ընդմիշտ ազատվելու տենչանքով «արբած»՝ քեմալական զորքերը քաղաքը հրդեհի են մատնում: Ամերիկացի մի գրող, ով այդ ժամանակ «Տորոնտո դեյլի սթար» թերթի թղթակիցն էր, մեկնում է Թուրքիա և դառնում վայրագությունների ականատեսը: Գրողը սարսափում է…
Հայերի ու հույների կոտորածն անջնջելի հիշողություն է դառնում: «…Շարունակ երկմտում էի՝ արդյո՞ք շարունակեմ գրողի իմ գործունեությունը, թե՞ պայքար սկսեմ ցեղասպանության ոճրի դեմ: Ի վերջո, ես որոշեցի գրել, բայց գրել միայն ճշմարտությունը…»,- գրում է նա: 1925 թվականին ամերիկացի գրողը հրատարակում է «Մեր ժամանակում» պատմվածաշարը, ուր տարիներ առաջ անմեղ քրիտոնյաների հետ կատարվածը վերարտադրում է «Զմյուռնիայի նավահանգստում» խորագրով պատմվածքում. «Չեմ կարողանում մոռանալ Զմյուռնիայի նավահանգիստը։ Ինչեր ասես, որ չէին լողում նրա ջրերում։ Կյանքում առաջին անգամ գիշերները մղձավանջների մեջ էի ընկնում…»…
Այդ գրողը, ում տարիներ շարունակ հանգիստ չէր տալիս «քրիստոնյաների ճակատագիրը», Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյն էր: Հուլիսի 2-ը ականավոր գրողի հիշատակի օրն է…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: