
Եգիպտոսը կորոնավիրուսի հետևանքով երեքամսյա ընդմիջումից հետո ընդունել է միջազգային զբոսաշրջային առաջին չվերթերը: Այդ մասին փոխանցում է Arab News-ը:
Կարմի ծով նահանգի ղեկավար Ամր Խանաֆին տեղեկացրել է, որ հուլիսի 1-ին 166 հյուրերը ժամանել են Հուրգադա Ուկրաինայից: Նա ընդգծել է, որ օդանավի վայրէջքից հետո մինչ հյուրանոց ժամանելը նրանց համար ապահովվել են անվտանգության բոլոր կանոնները:
Օդանավից դուրս գալուց անմիջապես հետո ուղևորները ջերմաչափվել են: Բոլոր հասարակական վայրերում փակցվել են սոցիալական հեռավորությունը պահպանելու և տեղեկատվություն ներկայացնող վահանակներ: