Հայաստանից Ռուսաստան ևս երեք չվերթ կիրականացվի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հուլիսի 26-ին կկայանա Երևանից Ժուկովսկի չվերթը, որից կարող են օգտվել միայն Մոսկվա քաղաքի, Մոսկվայի, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Յարոսլավի, Բրյանսկի, Օրյոլի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Կոստրոմայի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի մարզերի, Մորդովիայի Հանրապետության, Ուլյանովսկի ու Կալինինգրադի մարզերի բնակիչները։
Նույն օրը նաև Երևանից Դոնի Ռոստով չվերթ կիրականացվի, որով կկարողանան ՌԴ վերադառնալ Ռոստովի մարզի, Ադիգեայի Հանրապետության, Վորոնեժի, Վոլգոգրադի մարզերի, Կալմիկիայի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի, Ստրավրոպոլի երկրամասի, Աստրախանի մարզի, Ղրիմի Հանրապետության, Սևաստոպոլի բնակիչները։
Հուլիսի 27-ին Երևանից Կալուգա չվերթ կիրականացվի։ Դրանից կարող են օգտվել Մոսկվա քաղաքի, Մոսկվայի, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Յարոսլավի, Բրյանսկի, Օրլովի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Կոստրոմայի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի մարզի, Մորդովիայի Հանրապետության, Ուլյանովի մարզի, Կալինինգրադի մարզի բնակիչները։
Չվերթերի համար պետք է գրանցվել հետևյալ հղումով։ Տեղերը սահմանափակ են։ Ցուցակները ձևավորվելու են գրանցումների հիման վրա։