Ավելի քան 120 ռուսաստանցի տուն են վերադարձել Երևան-Նովոսիբիրսկ չվերթով
Advertisement 1000 x 90

Ավելի քան 120 ռուսաստանցի տուն են վերադարձել Երևան-Նովոսիբիրսկ չվերթով

Ավելի քան 120 ռուսաստանցի հայրենիք է վերադարձել Երևան-Նովոսիբիրսկ չվերթով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

«ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող Երևան-Նովոսիբիրսկ-Երևան երթուղով չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունն աշխատել է տվյալ թռիչքը ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով օգտագործելու հնարավորության ուղղությամբ: Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 29-ին նշված չվերթով տուն է վերադարձել ևս 128 ռուսաստանցի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի շրջանակներում Հայաստանից դուրս է բերվել 3186 մարդ։ Ռուսաստանցիների տունդարձը կազմակերպելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Ավելի վաղ դեսպանատունը հայտնել էր, որ ՌԴ քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստանից հայրենիք վերադառնալ, կարող են օգտվել դեպի Մոսկվա երկու ավիաչվերթերից, որոնք նախատեսված են օգոստոսի սկզբին:

armeniasputnik.am