Այս տարի արտերկրում հանգստանալու հույս չկա. ի՞նչ է առաջարկում Տիգրան Ավինյանը
Advertisement 1000 x 90

Այս տարի արտերկրում հանգստանալու հույս չկա. ի՞նչ է առաջարկում Տիգրան Ավինյանը

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներն առայժմ չեն կարողանա զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել։

Նրա խոսքով` չարտերային թռիչքների որոշակի ակտիվացում թեև նկատելի է, բայց կանոնավոր չվերթերի վերականգնման մասին դեռ վաղ է խոսել։

«Կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը դեռ պահպանվում է։ Հաշվի առնելով աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված ռիսկերը և ելնելով մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության պահպանման նպատակից` դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել»,– ասաց Ավինյանը։

Փոխարենը փոխվարչապետը ՀՀ քաղաքացիներին առաջարկում ու հորդորում է հանգիստն անցկացնել Հայաստանում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։

Հիշեցնենք`մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որն արդեն 4 անգամ երկարացվել է և ավարտվելու է օգոստոսի 12-ին։

armeniasputnik.am