Արշավային պահելաձևը լեռներում
Advertisement 1000 x 90

Արշավային պահելաձևը լեռներում

Այսօր, երբ մարդիկ սկսել են վարել ավելի նստակյաց կյանք, առաջնային է դարձել հանգստի ճիշտ կազմակերպման խնդիրը։ Շատերի, հատկապես երիտասարդների համար, առօրյա հոգսերից կտրվելու, սթրեսից ձերբազատվելու և դրական էներգիայով լիցքավորվելու լավագույն տարբերակը արշավներն են։ Ինչ խոսք, լեռներն ու բնությունը բոլորիս տալիս են անգնահատելի զգացողություններ և էներգիա, սակայն հատկապես լեռնային արշավների ժամանակ չպետք է ոչ մի պահ կորցնել զգոնությունն ու տրվել պահի վայելքին։ Շատ կարևոր է իմանալ անվտանգության և պահելաձի կանոնները, որպեսզի կարողանաք Ձեր հանգստից ստանալ առավելագույն լավ տպավորություններ։

Մենք առանձնացրել ենք պահելաձի 10 ոսկե կանոնները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, ով պատրաստվում է մասնակցել արշավի։

  1. ԱՐՇԱՎԱԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՍՔԸ ՕՐԵՆՔ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Արշավի մասնակցելուց պետք է հասկանալ, որ խմբի ղեկավարը պատասխանատու է մասնակիցներից յուրաքանչյուրի կյանքի համար։ Արշավախմբի ղեկավարը ունենալով բավականին մեծ փորձ, հստակ գիտի, թե ինչպես վարվել յուրաքանչյուր իրավիճակում։ Եթե որոշել եք արշավի մասնակցել տվյալ արշավախմբի հետ, ապա պետք է վստահեք և խստորեն հետևեք ղեկավարի ամեն մի ցուցումին։

  1. ԽՄԲԻ ԱՌՋԵՒՈՒՄ ԵՒ ՎԵՐՋՈՒՄ ՔԱՅԼՈՒՄ ԵՆ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵ

Արշավի առաջնահերթ պայմաններից է շարքով քայլելը։ Չի կարելի առաջ անցնել խմբի ղեկավարից, կամ հետ ընկնել վերջում քայլող ուղեկցորդից։ Ամեն ինչ արվում է Ձեր իսկ անվտանգության համար։

  1. ՉԿԱ «ԵՍ» ԿԱ ՄԻԱՅՆ «ՄԵՆՔ»

Խմբի հետ արշավի մասնակցելուց միշտ պետք է հիշել, որ խումբը մի օրգանիկ համակարգ է և բոլորս պատասխանատու ենք մեկս մյուսի համար։ Ամեն մի ոչ մտածված քայլը կարող է վնասել խմբի մյուս անդամներին։ Միշտ պետք է լինել հանդուրժողական և պատրաստակամ օգնել դիմացինիդ։ Եթե քայլում ենք, ապա քայլում ենք բոլորս, իսկ եթե մեկին պետք է հանգստանալ, ապա դադար ենք առնում բոլորով։

  1. ԱՌԱՆՁՆԱՆԱԼՈՒՑ ՏԵՂԵԿԱՑՐՈՒ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻՆ

Արշավի ընթացքում խմբից առանձնանում ենք միայն անհրաժեշտության դեպքում և ուղեկցորդներից մեկին տեղեկացնելուց ու համաձայնություն ստանալուց հետո։ Ուղեկցորդները միշտ պետք է իմանան Ձեր գտնվելու վայրի մասին։ Յուրաքանչյուր հարցի և խնդրի դեպքում տեղեկացրեք ղեկավարին։

  1. ՄՈԼՈՐՎԵԼ Ե՞Ս, ԱԶԴԱՆՇՆԱՆՆԵՐ ՏՈՒՐ ԵՒ ՍՊԱՍԻ՛

Անվտանգության բոլոր կանոններին հետևելու դեպքում մոլորվելն անհնար է, բայց եթե մոլորվել ես, ապա պետք է մնաս նույն տեղում, ոչ մի դեպքում մի փորձիր ինքնուրույն գտնել ճանապարհը։ Մանավանդ, եթե տեղանքում առաջին անգամ ես, դա կարող է քեզ ավելի հեռացնել խնբից։ Սպասիր նույն վայրում և ազդանշաններ տուր հնարավոր բոլոր միջոցներով, որպեսզի խմբի անդամները կարողանան գտնել քեզ։

  1. ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔՆ Է

Պետք է հիշել, որ լեռներում ամեն ինչ անկանխատեսելի է։ Յուրաքանչյուր պահին եղանակը կարող է միանգամից փոխվել, կարող են առաջանալ բնական ու մարդածին արգելքներ, արտակարգ իրավիճակներ, որոնք կխոչընդոտեն արշավի հետագա ընթացքին։ Տվյալ իրավիճակներում խմբի ղեկավարը իրավասու է դադարեցնել արշավը և խմբի անդամներին հասցնել ապահով տեղ։

  1. ԱՄԵՆԱԴԱՆԴԱՂԸ ՄԻՇՏ ԱՌԱՋՆԱՄԱՍՈՒՄ

Եթե առաջին անգամ եք մասնակցում արշավի, կամ վստահ չեք Ձեր ֆիզիկական կարողությունների վրա, ավելի նպատակահարմար է քայլել առաջնամասում։ Այդ դեպքում խմբի մյուս անդամները կհարմարվեն Ձեր արագությանը և խումբը կքայլի մի արագությամբ։

  1. ԿՅԱՆՔԻԴ ՀԵՏ ԽԱՂ ՄԻ ԱՐԱ

Արշավի ընթացքում կարող են հանդիպել  տարբեր հատապտուղեներ, սնկեր։ Զերծ մնացեք դրանք օգտագործելուց, քանի որ կարող են թունավոր լինել։ Նախքան ջրավազաններում՝ գետերում, լճերում, ջրամբարներում, ջրվեժներում լողալը, տեղեկացրեք արշավի ղեկավարին Ձեր մտադրության մասին:

  1. ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ ՈՉ ՄԻ ԱՂԲ

Մի թողեք աղբ Ձեր հետևից և մի վնասեք բնությունը և մշակութային հուշարձանները: Հավաքված աղբը վերցրեք Ձեզ հետ։

  1. ՈՉ ԱԼԿՈՀՈԼԻՆ

Ալկոհոլի օգտագործումը արշավների ընթացքում խստիվ արգելվում է։ Ալկոհոլը ոչ միայն կարող է վատ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, այլև կարող է նպաստել, որպեսզի մարդը կորցնի իր զգոնությունը, ինչն ուղղակի անթույլատրելի է։ Ալկոհոլը նաև նվազեցնում է ցրտի զգացողությունը, այն ինչ մարդու մարմինը շարունակում է ջերմություն կորցնել և դա կարող է ցրտահարության պատճառ դառնալ։

Ալկոհոլ կարելի է տանել միայն Արարատ և օգտագործել միայն վերելքից և վայրէջքից հետո։))

armland.am