Ճապոնիայի My Cat Yugawara հյուրանոցում, որը գտնվում է Յուգավարա քաղաքում, կարելի է երեկոյան կամ գիշերը կատու վարձել: Բայց նախ ցանկացողները պետք է անցնեն հատուկ հարցազրույց, գրում է SoraNews24-ը:
Ծառայությունը ստեղծվել է նրանց համար, ովքեր ցանկանում են տանը կատու պահել, բայց վստահ չեն՝ արդյո՞ք պատրաստ են հաղթահարել դժվարությունները:
Նախ, նրանք, ովքեր ցանկանում են կենդանի վարձել, պետք է անցնեն հարցազրույց, որպեսզի աշխատակիցները համոզվեն հաճախորդի լավ մտադրությունների մեջ: Այնուհետև այցելուին կառաջարկվի գոնե կես ժամ անցկացնել հյուրանոցի կատուների սրճարանում: Եվ միայն դրանից հետո կատուն կտրվի հաճախորդին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը