Գերմանական TUI Cruises տուրիստական ընկերությունը գործարկել է անսովոր ծովային նավարկություններ, որոնք ուղի չունեն: Շքեղ նավերը մեկնում են Համբուրգից և Կիլից, բայց ճանապարհին դրանք ոչ մի տեղ կանգ չեն առնում, գրում է Wired-ը:
Ծովագնացության ժամանակ ուղևորները պետք է պահպանեն անվտանգության խիստ կանոններ, որպեսզի չվարակվեն COVID-19-ով: Այսպիսով, օրինակ՝ փակ սենյակներում պարտադիր է պաշտպանիչ դիմակի կրումը:
Ճանապարհորդներին զվարճանացնելու են համերգներով և ներկայացումներով, բայց միայն 150 մարդ կկարողանա մասնակցել նավարկությանը:
Նման նավարկության տոմսի արժեքը կազմում է 549 եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը