
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման հնարավորությանը:
«Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում վերականգնել դեպի Հայաստան կանոնավոր չվերթերը: Ինչքան հասկանում եմ, շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան:
Կարանտինային ռեժիմի հետ կապված փոփոխություններ ենք իրականացրել, և արտերկրից ժամանած քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են տեղում հանձնել թեստ և մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանները կլինեն: Եթե դրանք բացասական լինեն, ապա մարդիկ կկարողանան կարանտին չանցնել», – նշեց Նիկոլ Փաշինյանը: