Մի քանի հարյուր ավիաչվերթ Է չեղարկվել նոյեմբերի 24-ին Չինաստանի Շանհայ եւ Տյանցզյան քաղաքների օդանավակայաններում կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելու պատճառով: Այդ մասին հաղորդել Է Global Times թերթը:
Ընդամենը չեղարկվել Է առնվազն 436 չվերթ Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայան եւ թռիչքներն այնտեղից, ինչպես նաեւ 165 չվերթ՝ Տյանցզյանի «Բինհայ» օդանավակայան եւ թռիչքներն այնտեղից: Ճշտվում Է, որ վերջին օրերին այս երկու քաղաքներում բժիշկները հայտնաբերել են COVID-19-ի մի քանի դեպք:
Լույս նոյեմբերի 23-ի գիշերը Չինաստանի սոցիալական ցանցերում սկսել են արագորեն տեսագրություններ տարածվել «Պունդուն» միջազգային օդանավակայանից, որտեղ մարդկանց բազմություն Է կուտակվել, որոնց, դատելով տեսանյութերից, չեն թողել հեռանալ օդանավակայանից: Սակայն տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ սոցցանցերում քաղաքի կառավարության պաշտոնական օգտահաշիվներում հրապարակվել Է միեւնույն հաղորդագրությունն այն մասին, որ օդանավակայանի կայանատեղիում կազմակերպվել Է ՊՇՌ-թեստերի անցկացման կետ «համապատասխան» բոլոր անձանց համար: Սոցցանցերում նաեւ հաղորդվել Է, որ պետք Է թեստավորում անցնեն բոլորը, ովքեր գտնվել են օդանավակայանում, ներառյալ ուղեւորները:
Ավելի ուշ նոյեմբերի 23-ին անցկացված մամուլի ասուլիսում Shanghai Airport-ի (Group) փոխղեկավար Չժոու Ցզյունլուն հայտարարել Է, որ COVID-19-ի հաստատված դեպքերը կապված են միայն Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայանի բեռնաթերմինալի հետ, եւ ստուգվել են հատկապես այն աշխատակիցները, որոնք աշխատել են օդային հանգրվանի բեռնագոտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: