Մթերքը, որը մենք օգտագործում ենք, կարող է ազդել ոչ միայն ֆիզիկական վիճակի, այլ նաև ուղեղի աշխատանքի վրա տարեց հասակում: Այդ եզրահանգման են եկել Այովա նահանգի համալսրանի գիտնականները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է Journal of Alzheimer’s Disease պարբերականում 2020 թվականի նոյեմբերին:
Հետազոտության հեղինակները վերլուծել են 46-77 տարեկան (հետազոտության պահին) 1787 տարեց մարդկանցից ստացված տվյալները Մեծ Բրիտանիայում UK Biobank-ի օգնությամբ, որը կենսաբժշկական տվյալների խոշոր բազա է և հետազոտական ռեսուրս, պարունակում է մանրակրկիտ գենետիկ տեղեկատվություն և տվյալներ Մեծ Բրիտանիայից կես միլիոն մասնակիցների առողջության մասին:
Հետազոտության մասնակիցները պատասխանել են սննդամթերք և ալկոհոլ օգտագործելու մակարդակի մասին հարցերին նաև երկու հետագա գնահատումների ընթացքում: Հարցաթերթում մասնակիցներին տրվել են հարցեր այնպիսի մթերքներ օգտագործելու հաճախականության մասին, ինչպիսիք են թարմ մրգերը, անյուղ ձուկը, մշակված միսը, թռչնամիսը, տավարի միսը, գառան միսը, խոզի միսը, պանիրը, հացը, փաթիլները, թեյն ու սուրճը, գարեջուրը, կարմիր և սպիտակ գինին, շամպայնն ու լիկյորը:
Պարզվել է, որ երեք մթերքի՝ պանրի, կարմիր գինու և գառան մսի կանոնավոր օգտագործումը դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա տարեց հասակում:
Ահա հետազոտության չորս ամենակարևոր արդյունքները.
- Այսօրվա դրությամբ պարզվել է, որ պանիրն առավել պաշտպանիչ մթերքն է տարիքային կոգնիտիվ խնդիրների դեմ անգամ ծերության ժամանակ;
- Կարմիր գինու ամենօրյա օգտագործումը կապված է կոգնիտիվ գործառույթների բարելավման հետ:
- Պարզվել է, որ գառան մսի ամենօրյա օգտագործումը բարելավում է երկարաժամկետ կոգնիտիվ ունակությունները:
- Աղի չափազանց մեծ քանակությունը վնասակար է, հատկապես, այն մարդկանց համար, որոնց մոտ արդեն իսկ հաստատվել է Ալցհեյմերի հիվանդության բարձր ռիսկը, ուստի պետք է հետևել աղ օգտագործելու չափին կոգնիտիվ խնդիրներից ժամանակին խուսափելու համար: