
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիաընկերության տարածած հաղորդագրությանը:
«Աէրոֆլոտ»-ը փոփոխություն է մտցնում միջազգային չվերթների ծրագրում՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներով»,- ասված է հաղորդագրությունում:
Մոսկվա-Երևան չվերթներից բացի կչեղարկվեն նաև Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Վաշինգտոն, Մոսկվա-Պրահա, Մոսկվա-Մյունխեն և մի շարք այլ չվերթներ: