
Բաղադրիչներ
- Ելակ – 100 գ
- Բանան – 1 հատ
- Պաղպաղակ – 100 գ
- Կաթ – 300 մլ
- Հարած սերուցք
Պատրաստման եղանակը
- Բանանը մաքրել, ելակները կտրատել:
- Բանանը, ելակը և պաղպաղակը հարել բլենդերով:
- Այնուհետև լցնել կաթը և կրկին հարել:
- Կոկտեյլը լցնել բաժակների մեջ և զարդարել հարած սերուցքով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը