Բաղադրիչներ
- Ալյուր – 3 բաժակ
- Թթվասեր – 1 բաժակ
- Շաքարավազ – 0.75 բաժակ
- Սոդա – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
- Թթվասերը հարել շաքարավազի հետ:
- Ալյուրը և սոդան ավելացնել թթվասերին:
- Փափուկ խմոր հունցել:
- Խմորը գրտնակել 0.5 սմ հաստությամբ և օղակներ կտրատել:
- Խմորները շարել յուղապատ տապակին:
- Թխել 10-15 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը