Կաննում ստորջրյա արվեստի նոր թանգարան է բացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Lonely Planet-ը:
Թանգարանը Սենտ-Մարգերիտ կղզու մոտակայքում է: Ներկայացված է վեց քանդակ, որոնց բարձրությունը գրեթե երկու մետր է:
Քանդակները տեղաբնակների դիմանկարների են: Նրանցից են 80-ամյա ձկնորսը, տեղի դպրոցի իննամյա աշակերտը և այլք: Քանդակներից յուրաքանչյուրը 12 տոննա քաշ ունի:
Բրիտանացի նկարիչ Ջեյսոն Թեյլորից չորս տարի է պահանջվել հուշարձանները կերտելու համար: Քանդակները նրա առաջին գործերն են, որոնք տեղ են գտել Միջերկրական ծովում: