Բաղադրիչներ
- Լավաշ – 1 հատ
- Ձու (երկուսը՝ հում, երկուսը՝ խաշած) – 4 հատ
- Պանիր – 100 գ
- Թթվասեր – 2 ճ/գ
- Կաթ – 6 ճ/գ
- Կանաչ սոխ՝ ըստ ցանկության
- Սամիթ
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Խաշած ձուն և պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել մանր կտրատված կանաչին:
- Համեմել աղով և պղպեղով, ավելացնել թթվասերը, լավ խառնել:
- Լավաշն ուղղանկյունների կտրատել:
- Լավաշի մի ծայրին լցնել ստացված զանգվածից և փաթաթել:
- Լավաշով ձողիկները թավալել ձվի և կաթի խառնուրդի մեջ և տապակել բուսայուղով:
- Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը