
Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 1/2 հատ
- Խոզապուխտ – 150 գ
- Վարունգ (թթու) – 4 հատ
- Լոլիկ – 2 հատ
- Ձու – 2 հատ
- Պանիր – 50 գ
- Կանաչիներ – 20 գ
- Թթվասեր – 4 ճ/գ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը խաշել, խորանարդաձև կտրատել:
- Խոզապուխտը երկար կտրատել:
- Խաշած ձվերն անցկացնել խոշոր քերիչով:
- Լոլիկները և վարունգները խորանարդաձև կտրատել:
- Պանիրն անցկացնել մանր քերիչով:
- Կանաչիները մանր կտրատել:
- Աղցանը համեմել աղով, ավելացնել թթվասեր, խառնել:
- Աղցանը կարելի է հավաքել շերտերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը