Ճապոնական KFC-ում միշտ հսկայական հերթեր կան և լինում է, որ սնունդը բոլորին չի բավարարում:
Այդ իսկ պատճառով Թվիթերի օգտատերերից մեկը որոշել է կիսվել KFC-ի հավով և բրնձով ուտեստի տնական բաղադրատոմսով, որը պարզապես պայթեցրել է համացանցը:
Ուտեստը պատրաստելու համար բազմաեփի մեջ պետք է բրինձ լցնել, դնել հավի մի քանի կտոր, ավելացնել ջուր և համեմունքներ:
Պատրաստելուց հետո հավը կարելի է կտորների մասնատել, համեմել աղով և պղպեղով:
Այս բաղադրատոմսն այնքան պարզ է և զարմանալի, որ դրան անդրադարձել են անգամ տեղական GetNews թերթում:
«Հավը ստացվում է շատ փափուկ, իսկ բրինձը անուշահոտ է համեմունքների պատճառով: Համը յուրաքանչյուրի մոտ կարող է տարբերվել՝ կախված հավի մսից և համեմունքների քանակից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը