Ֆինլանդիան արդեն չորրորդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենաերջանկ երկիրը: Այդ գնահատումը բովանդակում է ՄԱԿ-ի պատվերով պատրաստված՝ 2021 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցը, որը հրապարակվել է մարտի 19-ին։
Վարկանիշում Ֆինլանդիան, ինչպես և նախորդ տարիներին, մի քանի հարյուր բալ մեծ տարբերությամբ առաջ է անցել մյուս պետություններից:
Ամենաերջանիկների հնգյակ են մտել Իսլանդիան, Դանիան, Շվեյցարինան և Նիդեռլանդները, իսկ առաջին տասնյակում են նաև Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ավստրիան:
Ռուսաստանն այդ վարկանիշում տեղափոխվել է 60-րդ տեղն անցյալ տարվա 73-րդ տեղից:
Հետազոտությունն ընդգրկել է 149 պետություն: Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում է 2012 թվականից: