Դեռեւս 2011 թ. ապրիլի վերջին Ռեջեփ Թայիփ Էրդողանը (այդ շրջանում՝ Թուրքիայի վարչապետ) հայտարարեց մի «խելահեղ նախագծի» մասին, որը «Թուրքիա 2023»-ի նպատակներից մեկն է։ Խոսքը վերաբերում է Ստամբուլի ջրանցքի կառուցման նախագծին, որը պետք է կապեր Սեւ եւ Մարմարա ծովերը եւ դառնար այլընտրանք Բոսֆորի նեղուցին: Վերջին օրերին հարցը կրկին օրակարգում է, մասնավորապես՝ Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը մարտի 29-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ Բոսֆորի նեղուցը շրջանցող նոր ջրանցքի (Ստամբուլի ջրանցք) կառուցման նախագիծը հաստատվել է։
Ժամանակ առ ժամանակ Թուրքիայի կողմից այս կամ այն կերպ Մոնտրեի կոնվենցիայի վերանայման հարցի բարձրաձայնումը, թերեւս, նպատակ ունի գնահատել առկա տրամադրությունները, որը թույլ կտա իր համար ճիշտ հետեւություններ անել։ Նման քայլ կատարելու համար միայն ցանկությունը եւ այլընտրանքային ջրանցքի կառուցումը բավարար չէ։ Միակողմանի ձեւաչափով այդպիսի փոփոխությունը սպառնում է արդեն իսկ գործող խաղի կանոններին, որոնց խախտումը լրջագույն հետեւանքներ կունենա ոչ միայն տարածաշրջանային, այլեւ ավելի մեծ մասշտաբի կայունության համար։ Մյուս կողմից՝ հարցի արծարծումը հնարավորություն է տալիս Թուրքիային ճնշում գործադրել մյուս կողմերի վրա եւ փորձել ստանալ իր համար ամենաձեռնտու լուծումը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: