Դիտարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածում պատվաստման տվյալները ներառելու տարբերակը. Միշուստին
Advertisement 1000 x 90

Դիտարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածում պատվաստման տվյալները ներառելու տարբերակը. Միշուստին

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի գլխավոր թեմաներից  է շարունակում մնալ կորոնավիրուսի դեմ պայքարը, մանավանդ, որ Եվրոպայում նկատվում է համավարակի երրորդ ալիքը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին այս մասին իր ելույթում նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Անհրաժեշտ է համատեղ միջոցառումներ ձեռնարկել, ինչը հնարավորություն կտա զսպել կորոնավիրուսի տարածումը: Ինչպես գիտեք արդեն գործարկվել է բավական հարմար բջջային հավելված՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի»: Այդտեղ մուտքագրվում են  հավաստագրված լաբորատորիաներում արված կորոնավիրուսի թեստի պատասխանները: Մեր քաղաքացիները կարող են դա ներկայացնել երկրից դուրս գալուց:  Առայժմ նախագծին լիարժեք մասնակցում են Հայաստանը, Բելառուսը Ղրղզստանը, Ռուսաստանը: Հույս ունենք, որ առաջիկայում մեզ կմիանա Ղազախստանը»,- ասաց Միխայիլ Միշուստինը:

ՌԴ վարչապետն ընդգծեց, որ կարևոր է զարգացնել հավելվածն այն ուղղությամբ, որ այնտեղ մուտքագրվեն նաև պատվաստումների մասին տվյալները:

«Կարծում եմ, որ հավելվածի լայնամասշտաբ գործարկումը թույլ կտա ավելի արագ վերականգնել անվտանգ ուղևորափոխադրումները, որի կարիքն ունեն մեր քաղաքացիները»,-ասաց ՌԴ վարչապետը:

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն ավելի վաղ «Almaty Digital Forum 2021»-ին ունեցած իր ելույթում «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագրի համար շնորհակալություն էր հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանին: