
«Bees» ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 30-ից Կիև (Ժուլյանի)- Երևան- Կիև (Ժուլյանի) երթուղով չվերթեր մեկնարկեց, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
«Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավիատոմսերի առկայության, գնման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը: