Հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավը, որը կոչվում է «Պատուհանի մոտ նստած կինը» կամ, ինչպես նրան անվանում են նաև Մարի-Թերեզ, վաճառվել է Christie’s աճուրդում 103.4 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդվել է աճուրդի տան թվիթերյան էջում:
Կտավում պատկերված է նկարչի սրելին՝ Մարիա-Թերեզա Ուոլթերը: Վերջինս համարվում է ժամանակակից արվեստի ամենահայտնի մուսաներից մեկը:
Նշվում է, որ դիմանկարն արված է յուղաներկով: Կտավի չափը 146×114 սմ է: Պիկասոն այն նկարել է 1932 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը