Մինչ գիտնականները աստերոիդներ են անվանում Ռոբերտ Փաթինսոնի անունով, Elle.ru-ն պարզել է, թե ինչն է սիրում և ատում դերասանը՝ Բեթմենը, վամպիրը և Dior Homme գովազդի ամենասեքսուալ հերոսը:
Հինգ մարդ ինձ օգնում է մտնել Բեթհեմի կոստյումի մեջ: Պատկերացրեք միայն, թե որքան դժվար է դրանով տեղաշարժվել:
Պաշտում եմ D’Angelo-ի, Ohio Players-ի և Led Zeppelin-ի երաժշտությունը: Եվ ես ինքս սիրում եմ նվագել կիթառ կամ դաշնամուր: Անգամ «Մթնշաղ»-ի համար երկու երգ եմ գրել ու կատարել:
Dior Homme-ի նոր պրոմո-հոլովակում ես ստիպված էի պարել 200 պարողների առաջ: Գուցե ես վատ դերասան չեմ, բայց հաստատ պարել չգիտեմ: Ուստի նկարահանումներից առաջ համարձակության համար մի քանի բաժակ տեկիլա խմեցի:
Նյու Յորքը էներգիա է հաղորդում: Բայց այն չափազանց փութագար է: Որքան շատ ժամանակ եմ անցկացնում այնտեղ, այնքան ավելի արագ եմ ուզում փախչել այնտեղից:
Dior-ի հավաքածուների կերպարները միշտ էլեգանտ և ոճային են: Հատկապես ինձ դուր է գալիս այն, որ դրանք չեն թաքցնում մարդու անհատականությունը, այլ ընդգծում են այն:
Զգացողություն կա, որ ես փոխակերպվում եմ Dior Homme-ի յուրաքանչյուր տարբերակի հետ. բույրն ավելի առնական է դառնում, ես՝ ավելի ինքնավստահ:
Եթե որոշեք դերասան դառնալ, հիշեք, որ աշխատանքը կխլի ձեր ամբողջ ժամանակը: Սա փակ շրջան է. նախ պատրաստվում եմ դերին, ապա նկարահանվում եմ առավոտից երեկո, որից հետո մասնակցում եմ հետարտադրությանը: Եվ այսպես յուրաքանչյուր ֆիլմի ժամանակ:
Բրյուս Ուեյնը կոմիքսների ամենահետաքրքիր կերպարն է. գերհերոս՝ առանց ունակությունների, կործանարար ֆոնով: Որպեսզի ստանամ բաղձալի դերը, ես անձամբ համոզեցի ռեժիսոր Մեթ Ռիվզին ինձ վերցնել նախագծի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը