Հիլը կարող է արդյունավետ լինել կայուն մանրէային վարակների դեմ
Advertisement 1000 x 90

Հիլը կարող է արդյունավետ լինել կայուն մանրէային վարակների դեմ

Հիլ կանաչի (Elettaria cardamomum) միացությունները կարող են արդյունավետ լինել բակտերիաների մեջ հակաբիոտիկների դիմադրողականության պատճառների վերացման համար: Դոնի պետական տեխնիկական համալսարանի (Ռուսաստան) գիտնականները պարզել են, որ այդ միացությունները կանխում են կենսաթաղանթի, կայուն բակտերիալ գոյացությունների առաջացումը:

«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում է, որ կենսաթաղանթի մանրէները հակաբիոտիկներից եւ իմունային համակարգից պաշտպանված են բջջային մատրիցում ներկառուցված պոլիմերների շերտի միջոցով: Ռուս գիտնականները պարզել են, որ Elettaria cardamomum-ի եթերայուղերն արդյունավետորեն պայքարում են բիոթաղանթի դեմ: Դրանք աշխատում են աղիքային ցուպիկի, ստրեպտոկոկի եւ սալմոնելայի դեմ: Արդեն 0.125 տոկոս կոնցենտրացիայի դեպքում, որը զգալի քիչ է բակտերիաների համար մահացու կոնցենտրացիայից, եթերայուղն արդյունավետորեն կանգնեցրել է գրամ-բացասական բակտերիաների կենսաթաղանթի առաջացումը:

Ըստ գիտնականների՝ Elettaria cardamomum-ի միացությունները ճնշում են պաթոգենների այսպես կոչված «քվորումի զգացումը»՝ մանրէների համայնքի կյանքի կարգավորման մեխանիզմը: Այն օգնում է բիոթաղանթի կազմավորման ազդանշան ձեւավորել՝ ի պատասխան ագրեսիվ միջավայրի: Elettaria cardamomum-ում հակաբակտերիալ միացություններ են հայտնաբերվել` α-terpinyl acetate-, 1,8-cineole-, linalool acetate-, sabinene եւ այլն: Գիտնականներն առաջարկում են դրանք օգտագործել նոր հակաբիոտիկներ ստեղծելու համար:

news.am