Որ միրգը կարող է օգնել նիհարել
Advertisement 1000 x 90

Որ միրգը կարող է օգնել նիհարել

Անանասը ոչ միայն առողջության համար օգտակար նյութեր է պարունակում, այլեւ կարող է օգնել նիհարել, կարծում են ամերիկացի սննդաբանները: Նրանց խոսքերն է մեջբերում Women’s Health թերթը:

Բժիշկ-սննդաբան, առողջ սննդի կրթական հարթակի համահիմնադիր Վանեսա Ռիսետոն պնդում է, որ անանասը քիչ կիլոկալորիաներ է պարունակում, ընդամենը 52՝ 100 գրամում: Սակայն նրանք, ովքեր ցածր ածխաջրածնային դիետայի են հետեւում, խորհուրդ է տրվում անանասը զգուշորեն ուտել՝ օրական ածխաջրերի նորման չգերազանցելու համար։

Մասնագետի խոսքով՝ անանասը պարունակում է բրոմելայն՝ ֆերմենտ, որն օգնում է քայքայել սպիտակուցը եւ օգնում է ավելի լավ կլանել որոշ սննդանյութեր:

«Համարվում է, որ բրոմելայնը օգնում է այրել ճարպերը: Ինչո՞ւ։ Այն կարող է սպիտակուցները վերածել ամինաթթուների եւ օրգանիզմին օգնում է էներգիա ստանալ ճարպից»,- ասել է սննդաբանը:

Անանասը նաեւ հարուստ է բջջանյութով, ինչը օգնում է պահպանել հագեցածության զգացողությունը: Բջջանյութը նաեւ նպաստում է մարսողությանը եւ գործում է որպես բնական լուծողական:

Քանի որ անանասի 86%-ը ջուր է, այն նաեւ լավ խոնավեցնում է օրգանիզմը: Այս միրգը հարուստ է նաեւ մանգան` կարեւոր սննդանյութով, որը օրգանիզմին անհրաժեշտ է ճիշտ գործունեության եւ սնունդը մարսելու համար: Ռիսետոն բացատրել է, որ մանգանն օգնում է կարգավորել ճարպերի եւ ածխաջրերի նյութափոխանակությունը: C, B1, B2, B3 եւ B6 վիտամինների բարձր պարունակությունը, ամրապնդում է իմունային համակարգը եւ օգնում պայքարել մանրէների եւ վիրուսների դեմ:

Թեեւ անանասը օգտակար է նիհարելու համար, իհարկե, չպետք է հույսը դնել միայն դրա վրա, նախազգուշացնում են մասնագետները:

news.am