
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2021-ի երկրորդ եռամսյակում «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններ է ժամանել ավելի քան 501 հազար մարդ։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ այս տարվա առաջին եռամսյակում ուղեւորների թիվը երկու օդանավակայաններում եղել է 270.975, իսկ երկրորդ եռամսյակում` 501.017:
Այսպիսով՝ երկրորդ եռամսյակի ցուցանիշով այս տարի 230.042 ուղեւոր ավելի շատ է մեկնել, կամ ուղեւորահոսքն աճել է 85 %-ով: